«Gyumri open 2021». Մրցաշարի մեկնարկը տրվեց

«Gyumri open 2021». Մրցաշարի մեկնարկը տրվեց

Գյումրու մարզամշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Gyumri open» շախմատի պատանեկան միջազգային մրցաշարի հանդիսավոր բացումը։ Օգոստոսի 16-23-ը կայանալիք բաց մրցաշարը 223 մասնակից ունի Հայաստանի մարզերից և արտերկրից։ Մրցումները կանցկացվեն երկու տարիքային խմբում։ Մրցաշարի բյուջեն մոտ 8 մլն դրամ է, մրցանակային ֆոնդը՝ 1 մլն դրամ:

Մրցումները կազմակերպել են «64» շախմատի դպրոցի տնօրեն Նորայր Հովհաննիսյանն ու Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մարզադպրոցի ուսմասվար Արտուշ Քոչարյանը: Վերջին անգամ Գյումրիում շախմատի միջազգային մրցաշար անցկացվել էր 2009 թվականին:

Բացմանը ներկա են եղել նաև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, Շիրակի մարզի սպորտի և մշակույթի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչ Սեպուհ Ջանոյանը, ինչպես նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

wp-apeth