Շիրակի մարզում կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ
Շիրակի մարզի Աշոցք համայնքի հինգ բնակավայրում կտեղադրվեն 10 հակակարկտային կայաններ: Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից հայտնել են, որ կայանների արժեքը 12 մլն դրամի շրջանակներում է և կվճարվի 55 տոկոսը պետական, 45 տոկոսը՝ համայնքային բյուջեից: Կայաններն արդեն ձեռք են բերվել, տեղադրման աշխատանքներն իրականացնում է «Բարվա» ՍՊԸ-ն։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հինգ բնակավայրերի 1 000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։