Պեկինում վաուչերներ են բաժանում առևտուր անելու համար

Պեկինի բնակիչները կստանան 12,2 միլիարդ յուան արժողությամբ սպառողական վաուչեր (մոտ 1,71 միլիարդ դոլար), որոնք նրանք կարող են ծախսել խանութներում, ռեստորաններում և սրճարաններում, ինչպես նաև զբոսաշրջության, կրթության և սպորտի ոլորտներում:
COVID-19 համաճարակի ընթացքում վաճառքը կտրուկ նվազել է: Երկրի իշխանությունները ձեռնարկել են նման միջոցներ՝ խնդիրը լուծելու համար:
Վաուչերների հանձնումն արդեն սկսվել է չինական JD.com առցանց առևտրային հարթակի միջոցով և իրականացվելու է չորս փուլով ՝ հունիսի 6-ին, 13-ին, 20-ին և 27-ին: Յուրաքանչյուր կտրոն գործում է 14 օրյա ժամկետում: Կտրոնները կարող են օգտագործվել ինչպես սովորական խանութներում, այնպես էլ ինտերնետում՝ զբոսաշրջության, կրթության, մշակույթի, սպորտի, սննդի և այլ ոլորտներում գնումներ կատարելու համար: Պեկինում չորս ամիսների մանրածախ վաճառքը նախորդ տարվա համեմատ նվազել է 20,4%-ով և կազմել 369,34 մլրդ յուան (մոտ 51,93 միլիարդ դոլար):