Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը

Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը

Օգոստոսի 16-22-ը Ուֆայում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալու է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու է 52 երկրի շուրջ 500 մարզիկ: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնելու է 17 ըմբիշ՝ 7 ազատոճային և 10 հունահռոմեական:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականից պայքարի են դուրս գալու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Դավիթ Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):

Հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականից մրցավայր են մեկնելու Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գևորգ Սուքիասյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

wp-apeth