Թմրամիջոցը գրպանում լողափ էր գնացել

Թմրամիջոցը գրպանում լողափ էր գնացել

Ամռանը հատկապես հանգստի գոտիներում ծառայություն իրականացնող ոստիկանները քաղաքացիների վարք ու բարքին առավել ուշադիր են, ծառայության մեջ զգոն, ինչն առանձնակի կարևոր է թե՛ հասարակական կարգի ապահովման և թե՛ հանցագործությունների բացահայտման գործում: Նման աչալուրջ ծառայության շնորհիվ օգոստոսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնի ՊՊԾ դասակի և ոստիկանության զորքերի ծառայողները թմրանյութ են հայտնաբերել, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Ժամը 18-ի սահմաններում ոստիկանները համատեղ ծառայություն կատարելու ընթացքում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Սևանա թերակղզու հարավային լողափից բաժին բերման ենթարկեցին Դվին գյուղի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված: Ըստ 35-ամյա տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել և պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից` ծխելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Կումայրիի ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

Օգոստոսի 5-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Ավտոկայան բանավանի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ պահում, պատրաստում և օգտագործում է մարիխուանա: Նույն օրը նա բերման ենթարկվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանններից հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակներ՝ 93 և 74 գրամ կանեփանման զանգվածով: Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփի զանգված է, որն իբր հավաքել էր Ղարիբջանյան գյուղի մոտակա դաշտերից՝ անձամբ օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

wp-apeth