Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ ու կարևորի մասին մեկ տողով

Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ ու կարևորի մասին մեկ տողով

Worldometers-ի տվյալների համաձայն հունիսի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ աշխարհի 213 երկրում կորոնավիրուսային հիվանդության 6,851,513 դեպք է արձանագրվել, մահացել է 398,256, բուժվել է 3,351,323 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է՝ 1,965,708 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (646,006), Ռուսաստանը (449,834), Իսպանիան (288,058), Մեծ Բրիտանիան (283,311) և Հնդկաստանը (236,781):
Մահացությունների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (111,390), հետո գալիս են Մեծ Բրիտանիան (40,261), Բրազիլիան (35,047), Իտալիան (33,774) և Ֆրանսիան (29,111): Հետո գալիս են Իսպանիան (27 134), Մեքսիկան (13 170), Բելգիան (9 566), Գերմանիան (8 763), Իրանն (8 134) ու Կանադան (7 703).

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (738 646), հետո գալիս են Բրազիլիան (302 084), Ռուսաստանը (212 680), Գերմանիան (168 500), Իտալիան (163 781), Թուրքիան (133 400), Իրանը (129 741), Հնդկաստանը ((114 073) և Չիլին (95 631):

  • Սաուդյան Արաբիայի Ջիդու քաղաքում արտակարգ դրություն են հայտարարել՝ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճով պայմանավորված:
  • Բրազիլիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել դադարեցնել է ոստիկանական ռեյդերը Ռիո-դե-Ժանեյրոյի ֆավելաներում համավարակի ժամանակ:
  • Նյու-Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն կոչ է արել բոլորին, որոնք մասնակցել են Ջորջ Ֆլոյդի սպանության համար կազմակերպված ցույցերին, կորոնավիրուսի թեստեր հանձնել:
  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը կարծում է, որ երկրում կորոնավիրուսի համավարակը գրեթե հաղթահարված է:
  • Սեուլն ու Պհենյանի հետ միասին համաճարակաբանական հիվանդությունների կանխարգելման նախագիծ առաջ քաշել կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
  • Իռլանդիան արագ տեմպերով հանում է կարանտինային սահմանափակումները: Հունիսի 8-ից փողոցում, ինչպես նաև փակ տարածքներում կարող են մասին հավաքվել մինչև 6 քաղաքացի: Երկուշաբթի օրվանից կբացվեն խանութները, հունիսի 15-ից՝ առևտրի կենտրոնները:
  • G20-ի երկրներն ու հրավիրված երկրները ավելի քան 21 միլիարդ դոլար կտրամադրեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
wp-apeth