Որոնումներ՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյան տեղեկություն: Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և արդեն հաստատվել է 1634 աճյուն, հայտնում են Արցախի ԱԻՊԾ–ից: