Գյումրիում թմրանյութ են հայտնաբերել

Գյումրիում թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ են ստացել, որ գյումրեցի, 54-ամյա մի տղամարդ Աբովյան փողոցի իր տնակի բակում կանեփ է աճեցնում, ապա բույսից պատրաստում է թմրանյութ և օգտագործում, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Ստացված տեղեկություններն իրացնելով` օգոստոսի 4-ին քրեական հետախույզները նշված վայրում հայտնաբերեցին կանեփի 12 ցողուն: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն ինքն է ցանել, աճեցրել` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Քննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth