Այրվել է մոտ 10 հա բուսածածկ տարածք
Օգոստոսի 4-ին, ժամը 08։00-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 15 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 15 աշխատակից։ Այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 19։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նռնաձոր գյուղից հարակից սարալանջ տանող հատվածում (մոտ 3 կմ հեռավորության վրա)։
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։