Կումայրիի ոստիկանների բացահայտումը. կան ձերբակալվածներ

Կումայրիի ոստիկանների բացահայտումը. կան ձերբակալվածներ

2018 թ. հունիսի 8-ին Գյումրիի սուպերմարկետներից մեկի մոտից մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի տղամարդ։ Թեև չի հաջողվել «տաք հետքերով» բացահայտել հանցագործությունը, իրավապահների հետևողական աշխատանքը շարունակվել է և հունիսի 3-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների աշխատանքը արդյունք է տվել, հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն հրավիրեցին նախկինում մի քանի անգամ դատապարտված, Արմավիրի 29-ամյա և Գյումրիի 34-ամյա բնակիչների։

Բաժնում պարզվել է, որ 2018 թվականի հունիսի 8-ին նրանք են ծեծել հիշյալ տղամարդուն, և Արմավիրի բնակիչը խոհանոցային դանակով հարվածել է նրա մարմնին` պատճառելով վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք խոհանոցային դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Արմավիրի 29-ամյա և Գյումրիի 34-ամյա բնակիչները ձերբակալվել են: Կատարվում է քննություն։

wp-apeth