ՃՏՊ Արտաշատի խճուղում․ կա տուժած
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 4-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միսակ Ի․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:
Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Միսակ Ի․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուծածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
- Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 5․2 հա տարածք
Հունիսի 4-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
- Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ մոտ 200 քմ,
- Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ մոտ 4 հա,
- Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 200 քմ,
- Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ մոտ 1000 քմ,
- Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ մոտ 200 քմ, Մեղրի քաղաքում՝ մոտ 2500 քմ, Ղուկասավան գյուղում՝ մոտ 2000 քմ,
- Վայոց ձորի մարզի Արին գյուղում՝ 550 քմ։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: