Բրազիլիան անցավ Իտալիայից մահացությունների թվով
Բրազիլիան շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ, սակայն ինչպես ցույց են տալիս թվերը, դեռ դա այնքան էլ լավ չի ստացվում: Անցած 24 ժամում երկրում բարդացումների արդյունքում՝ պայմանավորված կորոնավիրուսով, մահացել է 1473 մարդ: Մահացածների ընհանուր թիվը կազմում 34,039: Այս ցուցանիշով Բրազիլիան անցավ նույնիսկ Իտալիայից և ներկա պահին աշխարհում երրորդն է: Չորրորդ օրն անընդմեջ հենց Բրազիլիայում է գրանցվում մահացությունների ամենաբարձր թիվը:
Ինչ վերաբերում է երկրում հաստատված դեպքերին, ապա հանրագումարով այն կազմում է 615,870: Մեկ օրում թիվն ավելացել է ավելի մոտ 30 հազարով: Վարակվածների թվով Բրազիլիան աշխարհում երկրոդն է Միացյալ Նահանգներից հետո: