Ավելի քան 7 միլիոն դրամի նվեր Արցախի հանրապետությանը

Ավելի քան 7 միլիոն դրամի նվեր Արցախի հանրապետությանը

ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկությունը՝ նախարարության հաշվեկշռում գտնվող 7,123 միլիոն դրամ արժեքով գույքը Արցախի հանրապետությանը նվիրելու վերաբերյալ:

Ըստ նախարարության, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերձած ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունն իր միջոցների հաշվին Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է տրամադրել գույք-սարքավորումներ, ինչը խիստ անհրաժեշտ է եղել Արցախի բնակչությանը ֆինանսական, բժշկական օգնություն ցուցաբերելու եւ փրկարարական ծառայության կազմակերպման համար։ Հիմա այս օգնությունը փաստաթղթերով ձեւակերպվում է:

Ցանկում կա 15 անուն գույք. կրակմարիչների փրփուր, փրկարարական պարան, քողարկող համազգեստ, ճտքավոր կոշիկ, քնապարկ, փայտի, երկաթի, բետոնի շղթայավոր սղոցներ եւ այլն

wp-apeth