Վեցամսյա կտրվածքով կարգելափակվի այցելուների մուտքը Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք

Վեցամսյա կտրվածքով կարգելափակվի այցելուների մուտքը Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք

Հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման, մարդկային գործոնի ազդեցության նվազման արդյունքում վերջին տարիներին չվահյուր թռչունների տեսակների և քանակի ավելացման հանգամանքը՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով 6-ամսյա կտրվածքով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք։ Իրականացվելու է խիստ վերահսկողություն՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահնորդական հատուկ ջոկատի և մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Սևանի ափամերձ գոտիներում ապամոնտաժվում է 1650 շինություն

Սևանի ափամերձ գոտիներում պետք է ապամոնտաժվի 1650 շինություն: Այս մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։ Նա պարզաբանել է, որ 2019 թվականին ապամոնտաժվել է 8 շինություն:

«2021 թվականին նախատեսված 150 կառույցներից եւ շենքերից մինչ այժմ ապամոնտաժվել է 30-ը: Դժվարությունները կապված են ֆինանսական եւ իրավական խնդիրների հետ»,- խոստովանել է Գրիգորյանը:

wp-apeth