Տոկիո 2021. Հետհաշվարկ չի լինելու

Տոկիո 2021. Հետհաշվարկ չի լինելու

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեն անցկացնելու ավանդական դարձած հետհաշվարկի արարողությունը, այս մասին հայտնել է ճապոնական NHK հեռուստաընկերությունը:

Միջոցառումը պետք է կայանար հուլիսի 23-ին՝ Խաղերի մեկնարկից ուղիղ մեկ տարի առաջ, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով Ճապոնիայի իշխանությունները հրաժարվել են այդ մտքից: Կառավարությունը Օլիմպիադայի կազմկոմիտեի հետ համատեղ կարծում են, որ միջոցառման անցկացումը կարող է իր հետ բերել համավարակի նոր ալիք:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգվեց մեկ տարով: Խաղերը կայանալու են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Ավելի վաղ նշվել էր, որ Ճապոնիայի կառավարությունն ու Օլիմպիադայի կազմկոմիտեն Տոկիյում կարող են փոփոխություններ մտցնել մրցաշարարի անցկացման ծրագրերում և դրանք կազմակերպել հեշտացված ձևաչափով:

wp-apeth