Արցախում ջրի սակավության խնդիր կա

Արցախում ջրի սակավության խնդիր կա

Այս օրերին հանրապետության մի շարք բնակավայրերում ջրի սակավություն է նկատվում: «Ջրամատակարարում» ՓԲԸ տնօրեի տեղակալ Էրիկ Հարությունյանն «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ համայնքներում և շրջկենտրոններում առաջացած խնդիրը կապված է ինչպես հնամաշ սարքավորումների, այնպես էլ եղանակային պայմանների հետ:

«Այսօր ջրի սակավություն կա Բերդաշենում, որտեղ ջուրը մատակարարվում է երկու օրը մեկ՝ երկու ժամով, և Ճարտարում: Մարտակերտի և Ասկերանի շրջաններում ջրամատակարարումը հիմնականում իրականացվում է ինքնահոս եղանակով», — ասաց Է. Հարությունյանը:

Ստեփանակերտում ներկա պահին ջրի խնդիր կա Աջափնյակ թաղամասում: «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը պարզաբանեց, որ ջրի սակավությանը պայմանավորված է այն փաստով, որ պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների մի մասը այդ թաղամասում է տեղավորվել:

«Վթարավերացման աշխատանքներ իրականացելու համար տարբեր թաղամասերում 15 րոպեով, 1 կամ 2 ժամով ջրանջատումներ են լինում: Ընկերությունը կատարում է հնարավորը, որպեսզի ջրի սակավության չառաջանա: Մինչև հուլիս ամսվա կեսերը խնդիրը կլուծվի», — ասաց Գ. Պողոսյանը:

wp-apeth