Ժամը 11։00-ին ընտրություններին մասնակցել է ընտրողների 12,2 տոկոսը

Ժամը 11։00-ին ընտրություններին մասնակցել է ընտրողների 12,2 տոկոսը

Ժամը 11.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 12,2 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 316 հազար 291 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ ընտրություններին (2018-ի դեկտեմբեր) ժԺամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր 201 հազար 250 ընտրող, որը կազմում է  ընդհանուր ընտրողների 7.76 տոկոսը:

Երեւանում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 13,99 %-ը (120 166 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 8,24 %-ը (10066), երրորդ քաղաք Վանաձորում՝ 12,09%-ը (11 328):

Ստորեւ ներկայացնում ենք մյուս մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.

  • Արագածոտնի մարզ – 12 318 ընտրող (10,49 տոկոս)
  • Արարատի մարզ – 27 676 ընտրող (12,39 տոկոս)
  • Արմավիրի մարզ – 23 488 ընտրող (9,96 տոկոս)
  • Գեղարքունիքի մարզ – 18 55 ընտրող (9,79 ընտրող)
  • Լոռու մարզ – 26 086 ընտրող (11.17 տոկոս)
  • Կոտայքի մարզ – 30342 ընտրող (12,54 տոկոս)
  • Շիրակի մարզ – 19 106 ընտրող (8,43 տոկոս)
  • Սյունիքի մարզ – 17 269 ընտրող (15,74 տոկոս)
  • Վայոց Ձորի մարզ – 5 699 ընտրող (12,22 տոկոս)
  • Տավուշի մարզ – 15 585 ընտրող (14,21 տոկոս)
wp-apeth