Շոշում ընթանում են վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ
ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքում շարունակվում են վերակառուցման ու վերանորոգման աշխատանքները։
«Պատերազմից անմիջապես հետո Շոշ համայնքում սկսվել են հրետակոծված առանձնատների, մանկապարտեզի շենքի համայնքապետարանի վերանորոգման աշխատանքները»,- «Արցախպրեսի» հետ զրույցում նշել է ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը՝ հավելելով, որ տեղահանված ընտանիքներին վերաբնակեցնելու նպատակով վերանորոգվել է մեկ տուն. նախարարությունը նախապատրաստվում է ևս տասնհինգից ավելի առանձնատներ վերանորոգել այդ նպատակով: