COVID-19-ից մահացած անձինք այսուհետ կդիահերձվեն

COVID-19-ից մահացած անձինք այսուհետ կդիահերձվեն

Ազգային ժողովը հունիսի 3-ին գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նախագծով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության  հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քննարկման ժամանակ անդրադարձավ Աբովյան քաղաքի Դատաբժշկական գիտագործնական  կենտրոնում հայտնաբերված զինծառայողների աճյունների եւ մասունքների հարցին՝  տարակուսանք հայտնելով, որ առավոտից այդ հարցի առնչությամբ ելույթ ունեցող պատգամավորներն այժմ դահլիճում չեն՝ իրենց հարցերն ուղղելու համար  նախարարի պաշտոնակատարին: Նա Անահիտ Ավանեսյանին առաջարկեց  մեկ անգամ եւս  անդրադառնալ հարցին:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ իր լիազորությունների շրջանակում հետեւելու է, որ մեղավորները  պատասխանատվության ենթարկվեն:

wp-apeth