Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը
Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«Օգտվելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից, իսրայելա-պաղեստինյան բախումներից, ՀՀ-ում գործող դեգեներատ իշխանությունների անկարողությունից (իսկ փաստացի՝ Հայաստանի անիշխան վիճակից, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական հանրապետության խորհրդարանն արձակված է, երկրի նախագահը գտնվում է արձակուրդում, իսկ վարչապետի պաշտոնը ապօրինաբար զավթված է) և Թուրքիայի նկրտումներից՝ այդ ամբողջ խառնաշփոթ վիճակից շահող դուրս գալու մտադրություններից, ադրբեջանցիներին հրահանգավորվել է անհապաղ տիրանալ Մեծ Իշխանասար լեռան բարձունքներին ու դրանով իսկ վերահսկողություն սահմանել Սիսիանի օդանավակայանի նկատմամբ, որը արցախյան վերջին պատերազմից հետո վեր է ածվել խոշոր ռազմաբազայի և Սյունիքի անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից է»,- նշել է Ղարամյանը:
Ավելի վաղ Գորիսի փոխքաղապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հակառակորդը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու։
«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– ասվում էր ՊՆ հայտարարության մեջ։