Մեքենան մոտ 30 մետր գլորվել է ձորը
Ապրիլի 13-ին, ժամը 11։34-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 101-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» (վարորդ՝ Ռ․ Շ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:
Փրկարարները ուղևոր Դ․ Փ․-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, մյուս ուղևոր Վ․ Կ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և վերջիններս հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti