Պատվաստանյութի մի քանի տեսակ աշնանը պատրաստ կլինի
Ըստ Բրիտանական դեղագործական հսկա AstraZeneca-ի՝ պատվաստանյութերի հսկայական քանակ տարվա վերջին պատրատս կլինի մասսայական օգտագործման համար: Պատվաստանյութը, որը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից, փորձարկվել է մարդկանց վրա մինչև ավելի վաղ կայացած հետազոտությունների ժամանակ խոստումնալից արդյունքների ցուցադրումը:
AstraZeneca- ի գործադիր տնօրեն Պասկալ Սորիոտը հավաստիացնում է, որ պատվաստանյութի մի քանի տեսակ հասանելի կլինի աշնանը: Քեմբրիջում գործող ընկերություններից մեկը անցած շաբաթ ներկայացրել է իր ծրագրերը 2021 թվականի կեսերին 1 միլիարդ պատվաստանյութ արտադրելու մասին:
GlaxoSmithKline ընկերությունը, որը գտնվում է Բրենթֆորդում և ԱՄՆ դեղագործական հսկաներ՝ Johnson and Johnson-ը և Pfizer-ը նույնպես խոսել են իրենց ծրագրերի մասին: Նախատեսվում է հաջորդ տարի արտադրել 1 միլիարդ քանակությամբ պատվաստանյութ:
Ելույթ ունենալով օնլայն կոնֆերանսի ժամանակ՝ չորս դեղագործական կազմակերպությունների գործադիր տնօրենները հայտարարել են, որ մարդկանց վրա պատվաստանյութերի փորձարկումը հաջողությամբ է անցել:
Ըստ նախնական կանխատեսումների՝ աշխարհը 4.5 միլիարդ պատվաստանյութի կարիք կունենա համաճարակը հաղթահարելու համար: