Շոգ ամառը կարող է կանխել վիրուսի տարածումը

Շոգ ամառը կարող է կանխել վիրուսի տարածումը

Նոթհինգեմի համալսարանից պրոֆեսոր Քեյթ Նիլը նշել է, որ վիրուսի որոշ տեսակներ տարածվում են ջրի փոքր մասնիկներում և դրանք արևոտ եղանակին անմիջապես գոլորշիանում են: Այլ կերպ ասած մասնիկները զրկվում են խոնավությունից և շոգ եղանակներին քիչ հավանական է, որ մակերեսների վրա կլինի վիրուս:

  • Վիրուսները չոր եղնակին ոչնչանում են, քանի որ շոգ եղանակը ոչնչացնում է վիորւսի ճարպային շերտը, որը շրջապատում է սպիտակուցային կեղևին,- ասել է Նիլը:

Վերջինս նշել է, որ վիրուսը նաև կչեզոքանա ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ, չնայած ժամանակին չէր խոսվում այն մասին, որ արևի ճառագայթը բավական է վիրուսը չեզոքացնելու համար:

Շոգ ամառը կարող է կանխել վարակի տարածումը նաև այն պատճառով, որ տարվա այդ ժամանակահատվածումրմարդիկ շփման ժամանակ գերադասում են միմյանցից հեռու գտնվել:

  • Շոգ ամառը նպաստավոր չի լինի վիրուսի տարածման համար, բայց մեզ հայտնի չէ համավարակը ինչքան վնաս կպատճառի, մենք չեն կարողանա վիրուսից ամբողջությամբ ազատվել,- նկատել է Նիլը:
wp-apeth