Ախուրյանի ոստիկանները խուզարկությամբ մարիխուանա և կռփազենք են հայտանաբերել

Ախուրյանի ոստիկանները խուզարկությամբ մարիխուանա և կռփազենք են հայտանաբերել

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 19-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի 27-ամյա մի բնակիչ իր տնակում և օժանդակ կառույցներում ապօրինի պահում է զենք և թմրանյութ:

Մայիսի 21-ին, ժամը 11.30-ի սահմաններում, խուզարկությամբ նշված տնակի կտուրից հայտնաբերվեցին 11 փաթեթ դեղնականաչավուն կանեփանման զանգված, 41 կաթուցիչ ու կռփազենք: Հայտնաբերվածներն առգրավվել են: Նշանակվել են դատաքիմիական և քրեագիտական փորձաքննություններ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

wp-apeth