«Ալաշկերտը» վերսկսել է մարզումները
Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմը վերսկսել է մարզումները՝ նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին:
Նշենք, որ երևանյան թիմում տեղի է ունեցել գլխավոր մարզչի փոփոխություն: Եղիշե Մելիքյանին փոխարինել է Աբրահամ Խաշմանյանը:
Ակումբի մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ալաշկերտում» տարբեր գործառույթներ կատարած Աղվան Մկրտչյանը նշանակվել է ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի խորհրդական:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti