Ակումբներից վեցը կստանան «Ակումբային մասնակցության վճարները»

Ակումբներից վեցը կստանան «Ակումբային մասնակցության վճարները»

2020 թվականի ապրիլի 23-ին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշել էր ակումբներին վաղօրոք բաշխել ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2020-ի «Ակումբային մասնակցության վճարները», հայտնում է ՀՖՖ պաշտոնակա կայքը: Սրանք այն վճարներն են, որոնք ակումբները սովորաբար ստանում  են եվրոպական գլխավոր առաջնության որակավորման և հիմնական փուլերի ընթացքում ազգային հավաքականներ ֆուտբոլիստներ գործուղելու համար: Վերոնշյալ գումարն ընդգրկում է Ազգերի լիգայի 2018/2019 մրցաշրջանի և Եվրոպայի առաջնության 2018-2020 որակավորման փուլերի խաղարկությունները: Ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել գումարների բաշխումը Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ փուլի ավարտից հետո, սակայն, հաշվի առնելով փլեյ-օֆֆի հետաձգումը, ինչպես նաև կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ստեղծված բարդ իրադրությունը և ակումբների ֆինանսական խնդիրները, ՈuԵՖԱ-ի գործադիր մարմինը որոշում է կայացրել մասնակցության գումարները բաշխել ակումբներին ավելի շուտ՝ 2020 թվականի մայիսի 1-ին: Այսպիսով, Հայաստանի Բարձրագույն խմբի 6 ակումբ մայիսի 1-ին կստանան իրենց հասանելիք վճարները ստորև սահմանված չափաքանակներով՝

  • Փյունիկ ՖԱ – 211,476.90 Եվրո
  • Ալաշկերտ ՖԱ – 203,511.40 Եվրո
  • Արարատ-Արմենիա ՖԱ – 105,764.82 Եվրո
  • Ուրարտու ՖԱ – 90,204.87 Եվրո
  • Գանձասար-Կապան ՖԱ – 57,731.11 Եվրո
  • Լոռի ՖԱ – 36,081.95 Եվրո
wp-apeth