Վարակվածների թիվն անցել է 3 միլիոնը, բուժվածների թիվը՝ 900 հազարը
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3 միլիոնը (3,029,761)՝ համաձայն worldometers-ի վերջին տվյալների: Մահացածների թիվն անցել է 209 հազարը (209,244), առողջացածների թիվը՝ 900 հազարը (900,334):
Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1808 դեպք, որոնցից 848-ն` առողջացած, 29-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 18547 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 62 նոր դեպք և 15 առողջացած։
Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են: