Պատերազմից տուժած բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն

Պատերազմից տուժած բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն:
Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում: Երեկ ձևավորվել է աշխատանքային 6 խումբ: Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում և գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը:
Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, ԱՀ քաղաքաշինության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները:

wp-apeth