Հաստատվել է ևս 50 նոր դեպք. Հանրագումարով 1523 դեպք
Ապրիլի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1523 դեպք, որոնցից 659-ն` առողջացած, 24-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 840 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 15960 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք և 26 առողջացած։