Մեկ օրում տուգանվել է 477 քաղաքացի
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 3-ի ժամը 9-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 9-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 477 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 4-ի ժամը 9-ը՝ 5665 անձի նկատմամբ, 2441-ը՝ մայրաքաղաքում, 3224-ը՝ մարզերում։