ՃՏՊ-ները Հայաստանում. ամփոփում

ՃՏՊ-ները Հայաստանում. ամփոփում

ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 29-ին, ժամը 21.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Պել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին ու ծառին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 29-ին, ժամը 23.00-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գովազդային վահանակին, ապա էլեկտրական հենասյանը, որին ամրացված լուսարձակն ընկել է կայանված «Մերսեդեսի» վրա. «Հունդաիի» 41-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 29-ին, ժամը 23.30-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԲՄՎ-ի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լազյան և Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-210740-ի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի-Զառիթափ ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Մարտի 30-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 121-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։
wp-apeth