Քննություն է տարվում՝ պարզելու մոր և դստեր մահվան հանգամաքները

Քննություն է տարվում՝ պարզելու մոր և դստեր մահվան հանգամաքները

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մոր և դստեր մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կողմիտեի լրատվական բաժնից:

Մասնավորապես, 2022թ. հունվարի 11-ին՝ ժամը 15:50-ին, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Մասիս քաղաքի Մասիս կայարան Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակարանում գազի արտահոսքից երեխա է մահացել:

Նախնական տվյալներով՝ տղամարդը աշխատանքից տուն վերադառնալով, հիշյալ հասցեում գտնվող իր տան լոգարանում հայտնաբերել է 1975թ. ծնված կնոջ և 1995թ. ծնված դստեր դիերը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth