Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տներ

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տներ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 21:47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արմավիր գյուղի 28-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ այրվում է բնակելի տուն (մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։45-ին, մարվել՝ դեկտեմբերի 7-ին, 01:30-ին: Այրվել են մեկ հարկանի տան (մոտ 200 քմ) տանիքը, 3 սենյակ (մոտ 170 քմ): Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տներ:

wp-apeth