Ծանրորդների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում

Ծանրորդների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամների ելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում հայտնի է: Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային կարգում առաջինը մեդալների համար պայքարի մեջ կմտնի Ռաֆիկ Հարությունյանը: Նա հանդես կգա A խմբում, մրցելույթի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով 18:00-ին:

Դեկտեմբերի 13-ին ժամը 15:00-ին Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշային կարգում ուժերը կչափի A խմբում: Դեկտեմբերի 14-ին աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: 96 կգ քաշում B ենթախմբում 12:00-ին կմրցի Դավիթ Հովհաննիսյանը, իսկ 15:00-ին` Հակոբ Մկրտչյանը A խմբում:

Դեկտեմբերի 15-ին ժամը 18:00-ին 102 կգ քաշում A խմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը կփորձեն մեդալներ նվաճել: Կանանց` 81 կգ քաշի A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը: Մրցելույթի մեկնարկը կտրվի 15:00-ին:

Դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը: Եվ դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին:

wp-apeth