«Արմավիր» ՔԿՀ-ում առգրավվել է 30 բջջային հեռախոս

«Արմավիր» ՔԿՀ-ում առգրավվել է 30 բջջային հեռախոս

Քրեակատարողական հիմնարկների ծառայողներն իրենց զգոնության և աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու շնորհիվ հերթական անգամ կանխել են մեծ քանակությամբ արգելված իրերի փոխանցման փորձը։ Սույն թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում ծառայողները կալանավորված անձի համար որպես հանձնուք բերված սառնարանի զննությամբ հայտնաբերել են 3 տասնյակ բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք և 2 բաժանորդային քարտ։ Արգելված իրերը թաքցված են եղել սառնարանի ձախ կողային մասում։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից:

wp-apeth