Սեւան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել

Սեւան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել՝ «Սևան» թիմի` հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով, հայտնում են ՀՖՖ լրատվական բաժնից:

«Համաձայն ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։ Հանդիպման մրցավարը և ՀՖՖ պատվիրակն արձանագրել են տեղի ունեցածը: ՀՖՖ Կարգապահական կոմիտե ներկայացվել է միջնորդություն»,- ասված է ՀՖՖ հաղորդագրությունում:

«Սեւան» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին նախատեսված «Ալաշկերտի» հետ մրցավեճին թիմը չի ներկայանա: Նշվում է, որ պատճառների մասին պարզաբանում կտան ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի։

Ավելի վաղ «Սեւան» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել ու ներկայացրել մի շարք պահանջներ, իսկ դրանից հետո բաց նամակով դիմել էր Փաշինյանին ու Գիլոյանին:

wp-apeth