Դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Նոյեմբերի 5-ին ժամը 12.07-ի սահմաններում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում և ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 14 հասցեի հարակից փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը և ճանապարհային ոստիկանության ծառայողները: Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչին (ծնված 1981թ.), պատկանող «Ford » մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Նախնական տվյալներով ավտոմեքենան վարում էր Ստեփանակերտ քաղաքի բնակիչը (ծնված 2007թ.): Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ավտոմեքենան վարած Ստեփանակերտ քաղաքի բնակիչը (ծնված 2007թ.) շտապօգնութան մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ, որտեղից էլ անհրաժեշտ զննումից հետո դուրս է գրվել:

wp-apeth