Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը: ՀՀ-ից մեկնելիս Վահագն Դավթյանի Covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել են Covid-19-ի թեստ, և այնտեղ Դավթյանի թեստը դրական է եղել: Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոում:

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին և կեզրափակվի 24-ին: Ճապոնիայում նախատեսված  սպորտային և գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունները կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ: Որոշումը համատեղ կայացրել են մարզաձևի միջազգային և առաջնությունների  կազմկոմիտեները:

wp-apeth