Վեց մեդալից երկուսը նվաճեցին գյումրեցիները

Վեց մեդալից երկուսը նվաճեցին գյումրեցիները

Հայաստանի 11 սամբիստներ հանդես եկան Հունաստանի Սալոնիկ քաղաքում զուգահեռաբար անցկացված աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններում: Տարիքային խմբերում մեր ներկայացուցիչները արժանացան երեքական մեդալների:

Պատանեկան ստուգատեսում հաղթող ճանաչվեց և  պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց Մեսրոպ Նիկոյանը (64 կգ): Նրա թիմակիցներից Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ) գրավեց երկրորդ, իսկ Աշիկ Անդրեյանը (58 կգ )՝ երրորդ տեղը: Վերջինս ներկայացնում է «Հայաստան» ՄՀԿ-ի Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցը, աձնական մարզիչչն է Նարեկ Սուքիասյանը:

Երիտասարդների պայքարում մեր պատվիրակներից լավ արդյունքի հասավ ծանր քաշային Դավիթ Հարությունյանը, որն  արժանացավ արծաթե մեդալի: Վերջինս ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջը, անձնական մարզիչն է Ազատ Մարտիրոսյանը: Իրենց քաշային կարգերում երրորդը ճանաչվեցին Դավիթ Հովսեփյանը (58 կգ) և Գոռ Հարությունյանը (88 կգ):

wp-apeth