Հայաստանից 9 ամսում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը 74.506-ով ավելի է ժամանածների թվից

Հայաստանից 9 ամսում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը 74.506-ով ավելի է ժամանածների թվից

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2021 թվականի սեպտեմբերին ուղեւորահոսքը կազմել է 274.637 մարդ. ժամանողների թիվը կազմել է 132.206, մեկնորղներին՝ 142.431: «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 6.633 մարդ, ժամանածների թիվը՝ 3.215 մարդ, իսկ մեկնածներինը՝ 3.418:

Հունվարին ժամանածների թիվը (հաշվի առնելով երկու օդանավակայաններից ստացված տվյալները) կազմել է 31.052, մեկնած ուղեւորների թիվը կազմել է 33.244: Փետրվարին այս ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 31.901 եւ 58.297 ուղեւոր:

2021 թվականի մարտին ժամանողները 42.283-ն էին, մեկնողները՝ 74.198-ը, իսկ ապրիլին ժամանել է 58.978, մեկնել՝ 75.152 մարդ:

2021 թվականի մայիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 82.513, մեկնածներինը՝ 83.840:

Հունիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 109.225, մեկնողների թիվը՝ 91.309:

Հուլիսին ժամանել է 158.999 քաղաքացի, մեկնել՝ 141.952 քաղաքացի:

Օգոստոսին ժամանած քաղաքացիների թիվը 164.864 էր, մեկնողներինը՝ 185.901:

2021 թվականի 9 ամիսների ընթացքում ժամանողների թիվը 815.236 էր, մեկնողների թիվը՝ 889.742:

Ընդհանուր առմամբ, 2021 թվականի 9 ամիսների ընթացքում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը 74.506-ով ավելի է ժամանածների թվից:

wp-apeth