Ընկերությունը խուսափել է հարկերից. Պետական բյուջե չի վճարվել 43 միլիոն 580 հազար դրամ

Ընկերությունը խուսափել է հարկերից. Պետական բյուջե չի վճարվել 43 միլիոն 580 հազար դրամ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Ոստիկանները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ կաբելային և ինտերնետային հեռարձակման ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության հիմնադիրը, կազմակերպության հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները չվճարելու դիտավորությամբ, իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրել է ևս երկու ՍՊ ընկերություն, որոնք հանդիսացել են շրջանառության հարկ վճարող կազմակերպություններ, փաստացի կառավարվել են նույն հիմնադիրի կողմից և իրականացրել են վերոնշյալ ՍՊ ընկերության գործունեությունը, ու այդ կերպ պետական բյուջե չի վճարվել, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, առանձնապես խոշոր չափի՝ մոտ 43 միլիոն 580 հազար դրամ ավելացված արժեքի հարկը։ Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth