314 հազար եվրո CNF-ի կողմից՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին

314 հազար եվրո CNF-ի կողմից՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ստացել են 2021 թ. ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային երկրորդ փոխանցումները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 314 հազար 661 եվրո, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Նշված գումարից 127,5 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 76,975 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 81,222 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 28,964 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

2021 թվականի տարեսկզբին CNF-ի կողմից նշված 4 ՊՈԱԿ-ներին փոխանցվել էին առաջին գումարային հատկացումները՝ շուրջ 320 հազար եվրո։ Նշենք, որ հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը,որոնք ապահովում են կառույցների արդյունավետ աշխատանքը:

wp-apeth