Պարգևատրվել է 13 մարզիկ և 12 մարզիչ. հատկացվել է մոտ 22 մլն դրամ

Պարգևատրվել է 13 մարզիկ և 12 մարզիչ. հատկացվել է մոտ 22 մլն դրամ

2021 թվականի ընթացքում տարբեր սպորտաձևերից Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ընդունել ու պարգևատրել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Մինչ պարգևատրումը, Ռուբեն Սանոյանը ողջույնի ու շնորհակալության իր խոսքն է հղել ներկաներին, ապա նրանց փոխանցել նաև Սամվել Բալասանյանի ողջունի ու շնորհակալությանը խոսքը, որում անդրադարձ էր կատարել նաև մեր մարզիկների հաջողություններին և ձեռքբերումներին: Սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և Մեխակ Ղազարյանի անվան գավաթը կազմակերպելու համար պատվոգրերով են պարգևատրվել Գյումրի համայնքի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչ Հարությունյանը և նույն դպրոցի ուսմասվար Հովհաննես Խզեյանը: Նշենք, որ պարգևատրվել է 13 մարզիկ և 12 մարզիչ: Պարգևատրումների համար ավագանու որոշմամբ հատկացվել էր մոտ 22 մլն դրամ:

wp-apeth