13 մեդալից վեցը նվաճել են շիրակցիները. Հայաստանը՝ մեդալային առաջատար

13 մեդալից վեցը նվաճել են շիրակցիները. Հայաստանը՝ մեդալային առաջատար

Ամփոփվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը. Հայաստանը մեդալային հաշվարկում առաջին տեղում է:

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում սեպտեմբերի 23-ին մեկնարկել էր ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի թիմն առաջնությունում ելույթներն ավարտել է 9 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով:

Հայաստանի համար 20 տարեկանների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտ՝ 230 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ, երկամարտ՝ 301 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ, երկամարտ՝ 330 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ, երկամարտ՝ 216 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ, երկամարտ՝ 202 կգ), մինչև 23 տարեկանների պայքարում հրում վարժությունում մեկ մոտեցմամբ ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ՝ 345 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ, երկամարտ՝ 360 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ, երկամարտ՝ 383 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ, երկամարտ՝ 447 կգ): Արծաթե մեդալակիր են դարձել Մ-23 տղամարդկանց 96 կգ քաշային կարգում Արա Ավագյանը (երկամարտ՝ 363 կգ), Մ-20 տղամարդկանց 81 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը (երկամարտ՝ 328 կգ), բրոնզե մեդալակիրներ են Պետրոս Պետրոսյանը (102 կգ, երկամարտ՝ 349 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ, երկամարտ՝ 202 կգ):

Նշենք, որ ծանրորդ Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ +109 կգ քաշայինների պայքարում: 22-ամյա ծանրորդը երկամարտի 447 կգ արդյունքով նվաճել է մինչև 23 տարեկանների չեմպիոնի կոչումը (206+241)՝ այդ տարիքային խմբում սահմանելով երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում և երկամարտում:

Մրցումներին Շիրակի մարզը ներկայացնող վեց մարզիկ վերադարձան մեդալով: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանու համար առաջին ոսկե մեդալը նվաճեց գյումրեցի Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան Գառնիկ Չոլակյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսան Կարապետյան), իսկ ոսկե ավարտը ռեկորդներով ապահովեց մեկ այլ գյումրեցի՝ +109 կգ քաշային կարգում հանդես եկած ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու համալիր մարզադպրոցի սան Վարազդատ Լալայանը (անձնական մարզիչ Կարեն Կարապետյան):

Այդ ընթացքում հասցրեցին մեդալակիրներ դառնալ ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու ծանրամարտի մարզադպրոցի սան Ռաֆիկ Հարությունյանը (անձնական մարզիչ Գագիկ Գրիգորյան), ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու ծանրամարտի մարզադպրոցի սան Գեւորգ Ղահրամանյանը (անձնական մարզիչ Հակոբ Փիլոսյան), ՀՀ Շիրակի մարզպետարանի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Արա Աղանյանը (անձնական մարզիչ Հովհաննես Շահնազարյան), ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան Գարիկ Կարապետյանը (անձնական մարզիչ Ալեքսան Կարապետյան):

wp-apeth