Իրանը երբեք չի հանդուրժի սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ. Իրանի ԱԳ նախարարն՝ Ադրբեջանի դեսպանին

Իրանը երբեք չի հանդուրժի սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ. Իրանի ԱԳ նախարարն՝ Ադրբեջանի դեսպանին

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում և երբեք չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցները: Այս մասին հայտնում է Tert.am-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունն ընդդեմ իր ազգային անվտանգության և կձեռնարկի այդ ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած գործողություն», – ասել է Ամիրաբդոլլահյանը Թեհրանում Ադրբեջանի նոր դեսպանի հետ հանդիպմանը:

Նա կրկնել է, որ երկրներն իրավունք ունեն զորավարժություններ անցկացնել իրենց տարածքներում`պաշտպանելու իրենց ազգային ինքնիշխանությունը:

Ամիրաբդոլլահյանը նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև փոխգործակցության կարևորությունը:

wp-apeth