Նազարյանը հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստի

Նազարյանը հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստի

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պատրաստվելու են ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հետ տնային հանդիպումներին:

Դարպասապահներ

  • Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
  • Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ
  • Լյովա Կարապետյան – «Շիրակ»

Պաշտպաններ

  • Սերգեյ Կոչկանյան – «Ռոստով» (Ռուսաստան)
  • Երջանիկ Ղուբասարյան – «Լյունեբուրգ» (Գերմանիա)
  • Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
  • Վոլոդյա Սամսոնյան – ԲԿՄԱ
  • Արտյոմ Գյուրջյան – «Ալաշկերտ»
  • Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ
  • Կարեն Մուրադյան – ԲԿՄԱ
  • Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ
  • Արսեն Գալստյան – ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ

  • Գևորգ Տարախչյան – «Սևան»
  • Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
  • Մարտին Գրիգորյան – ԲԿՄԱ
  • Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
  • Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
  • Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
  • Արամ Խամոյան – ԲԿՄԱ
  • Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»
  • Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
  • Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ

Հարձակվողներ

  • Արմեն Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
  • Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ
  • Գրենիկ Պետրոսյան – ԲԿՄԱ

Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 1-ից մարզումներ կանցկացնի, իսկ հոկտեմբերի 4-ից կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Հայաստանի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի H խմբում Երևանում կմրցի Սերբիայի հասակակիցների հետ, իսկ հոկտեմբերի 12-ին՝ կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի մինչև 21 տարեկանների հավաքականին:

wp-apeth