Մոսկվան առաջարկներ է փոխանցել Երեւանին եւ Բաքվին սահմանազատման շուրջ բանակցությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան առաջարկներ է փոխանցել Երեւանին եւ Բաքվին սահմանազատման շուրջ բանակցությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական պատվիրակությունը չի մասնակցել ԵԽԽՎ-ում «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետեւանքների մասին» բանաձեւի քվեարկությանը, որն ընդունվել էր սեպտեմբերի 27-ին: news.am-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, որը ներառվել է բանաձեւում:

«Փաստաթղթի քննարկման ընթացքում ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը դիմում էին թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի գործընկերները: Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթներն ի սկզբանե հակասություններ էին առաջացնում կողմերի միջեւ: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում միջադեպերի խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական ​​սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է, որին կհաջորդի սահմանագծումն ամբողջ երկայնքով: Մոսկվան ձեւակերպել եւ առաջարկներ է ներկայացրել Երեւանին եւ Բաքվին` համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի ապահովման վերաբերյալ: Ակնկալում ենք գործընկերների արձագանքը»,- ասաց նա:
wp-apeth