Կազմակերպվել է Արցախի Քաշաթաղի շրջանի պատմամշակութային արժեքների ցուցահանդես

Կազմակերպվել է Արցախի Քաշաթաղի շրջանի պատմամշակութային արժեքների ցուցահանդես

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են Արցախի Քաշաթաղի շրջանի պատմամշակութային արժեքները: «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ միջոցառումը կազմակերպել էր Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրինությունը, ցուցահանդեսը անցկացվում է «Յոթ սարի հետևում» հայրենաճանաչողական փառատոնի շրջանակում: Ներկաներին իր խոսքը ասաց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը: Ցուցանմուշները բարձրորակ լուսանկարների տեսքով տարիների ընթացքում հավաքել էր մեր հայրենակից Զոհրաբ Ըռքոյանը, որը նաև Արցախյան պատերազմի մասնակից է: Միջոցառմանը մասնակցում էին համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձր դասարանների աշակերտներ, ինչպես նաեւ տեղահանված արցախցիներ, ովքեր բնակվում են Մարտունի համայնքում:

wp-apeth