Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

2021թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, Քաջարան քաղաքի 60–ամյա բնակիչը վարելով «Toyota Rav 4» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ավտոճանապարհի հանդիպակաց գոտի, հարվածել բետոնյա արգելապատնեշին ու գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth