Անվճար տրամադրվող դեղերի ցանկը փոփոխվել է

Անվճար տրամադրվող դեղերի ցանկը փոփոխվել է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը բնակչության կյանքի որակը բարելավելու նպատակով փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով հիվանդների կողմից առավել շատ օգտագործվող դեղերի պահանջարկը:

ԱՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը: Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության առանձին հատուկ խմբերին դեղորայքը տրամադրվում է ամբուլատոր ծառայության կողմից:

  • Գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնող դեղորայք
  • Հակաուռուցքային դեղամիջոցներ
  • Ակնաբուժական դեղեր
  • Շնչառական համակարգի վրա ազդող դեղեր
  • Վիտամիններ, հանքանյութեր
  • Մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր
  • Աղեստամոքսային դեղեր
  • Հակափսխեցուցիչ դեղեր
  • Հորմոնալ, այլ ներզատային դեղեր և բեղմնականխիչներ
  • Ռիթմակարգավորիչներ
  • Հակագերճնշումային դեղեր
  • Ցավազրկող և ամոքիչ դեղեր (պալիատիվ) դեղեր
  • Ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղեր
  • Հակացնցումային դեղեր
  • Հակավարակային դեղեր
  • Արյան վրա ազդող դեղեր
  • Սիրտ-անոթային դեղեր
wp-apeth